Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը մասնակցել է Թեհրանում բրիտանական դեսպանատան բացման արարողությանը, տեղեկացնում է Reuters-ը:
Համոնդը 2003թ.-ից ի վեր բիրտանացի առաջին արտգործնախարարն է, որ այցելել է Իրան:
ԶԼՄ-ները դեսպանատան բացումը արևմտյան պետությունների կողմից Իրանի մեկուսացման դադարեցման կարևորագույն քայլ են համարում:
2011թ. ցուցարարները հարձակում գործեցին դեսպանատան վրա ի նշան բողոքի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների, որից հետո դեսպանատունը փակվեց, իսկ Իրանը որոշում ընդունեց դադարեցնել իր դիվանագիտական առաքելությունը Լոնդոնում:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իրանը պատրաստ է վերականգնել իր դեսպանատան աշխատանքները Լոնդոնում:









































