ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և հարևանության քաղաքականության գծով Եվրահանձնաժողովի անդամ Յոհանես Հանը հանդես են եկել միացյալ հայտարարությամբ, որում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի 6 քաղբանտարկյալների ազատ արձակումը անվանել են «երկար սպասված քայլ դեպի առաջ», հաղորդում է korrespondent.net-ը:
«Հատկապես առանձնանում է նախագահի նախկին թեկնածու Նիկոլայ Ստատկևիչի ազատ արձակումը, որպես համառ աշխատանքի օրինակ հանուն ժողովրդավարական Բելառուսի»,- ասվում է Բրյուսելում տարածված հաղորդագրության մեջ:
Մոգերինին և Հանը հայտարարել են, թե ակնկալում են նաև, որ Բելառուսի իշխանությունները նախկին քաղբանտարկյալների վրայից կհանեն քաղաքացիական իրավունքների բոլոր սահմանափակումները:
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը կարևոր քայլ է ԵՄ-ի և Բելառուսի հարաբերությունների բարելավման ջանքերի ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ:








































