Հնդկաստանում հետաքննում են 60 կիլոգրամանոց ջահի ընկնելու հանգամանքները, որը կախված է եղել Թաջ Մահալ ապարանքի գլխավոր մուտքի վերևում, հայտնում է bbc.com-ը:
Երկու մետր բարձրության վրա կախված ջահն ընկել է, երբ այն մաքրում էր թանգարանի աշխատակիցը: Մոտակայքում զբոսաշրջիկներ են եղել, սակայն ոչ ոք չի տուժել:
Հնդկաստանի հնագիտական վարչության նախնական վարկածի համաձայն, ջահն ընկել է ամրացնող շղթաների մաշվածության պատճառով: Այդ գործով տարվում է հետաքննություն:
Ջահը 1905 թվականին Հնդկաստանին է նվիրվել երկրի բրիտանական փոխարքա Ջորջ Նաթանիել Քերզոնի կողմից:







































