Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են Հոլոքոսթի միջով անցած մարդկանց գենետիկ փոփոխությունները: Ըստ մասնագետների` գեները կարող են ժառանգաբար փոխանցվել: Այս մասին գրում է BBC-ն:
Ուսումնասիրվել են նացիստների կողմից Հոլոքոսթի ենթարկված 32 հրեա կանանց և տղամարդկանց գեները: Վերլուծվել են նաև ավելի շատ սրթեսային խանգարումների ենթարկվող երեխաների գեները:
Համաձայն հետազոտության` ավելի երիտասարդ սերնդի գենետիկ փոփոխությունները բացատրվում են նրանով, որ նրանց ծնողներն անցել են Հոլոքոսթի միջով:







































