ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Թել Ավիվին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը հակված է պաշտպանել Իսրայելի անվտանգությունը, և դա անդառնալի է։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ես համոզված եմ, որ մեր երկրների դաշինքը հավետ է, այն բոլոր ժամանակների համար է»,- նշել է Օբաման:
Նա նաև ընդգծել է սուրբ հողի վրա շուտափույթ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը: Սակայն Օբաման որևէ հստակ առաջարկ չի արել Մերձավոր Արևելքում իրավիճակը կայունացնելու համար: Նախագահի ներկայացուցիչները նշել են, որ Օբաման ի սկզբանե չի ծրագրել խաղաղության հստակ նախաձեռնություն առաջարկել:
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին շնորհակալություն է հայտնել Իսրայելին աջակցելու համար:
Բացի այդ, ԱՄՆ նախագահին ցույց են տվել «Երկաթե գմբեթ» հակահրթիռային սարքը, որը ստեղծվել է մասնակիորեն ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ: Նախագահին ցույց տալու համար սարքը տեղափոխվել է օդանավակայան:
Փորձագետների կարծիքով` Օբամային հազիվ թե հաջողվի էական առաջընթացի հասնել արաբա-իսրայելական երկխոսության վերսկսման գործում, Իրանի միջուկային մշակումների հարցում:









































