Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Նորատուսի անտառում հայտնաբերվել է Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժշկի որդու դին՝ հրազենային վնասվածքով

Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մարտի 16-ից Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ոստիկանության Գավառի բաժնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության, ինչպես նաև Գավառի հրշեջ-փրկարական ջոկատի և Սևանի հատուկ ջրասուզակների և Նորատուս գյուղի բնակիչների որոնողական աշխատանքները շարունակվում էին Նորատուս գյուղի բնակիչ, Երևանի բժշկական համալսարանի ուսանող, 22-ամյա Կարեն Կարապետյանին հայտնաբերելու ուղղությամբ: 

Այսօր՝ ժամը 17:00-ի սահմաններում հայտնաբերվել է երիտասարդի դին՝ ծնոտի մասում հրազենային վնասվածքով: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև որսորդական հրացանը, որը տանից դուրս գալիս երիտասարդը վերցրել էր իր հետ:

Մարտի 17-ի երեկոյան, ժամանակավորապես դադարեցվեցին Կ. Կարապետյանի որոնողական աշխատանքները։

Գյուղացիները փրկարարների և Գավառի ոստիկանների հետ 2 անգամ հայտնաբերել էին որոնվող տղային, ով որսորդական հրացանով էր, սակայն 2 անգամ էլ 22-ամյա տղան դիմել էր փախուստի։

Գյուղում բոլորը անակնկալի էին եկել, թե ինչո՞ւ է երիտասարդն իրեն տարօրինակ պահում։

Մարտի 16-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի փրկարար վարչության, Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի և Նորատուս գյուղի բնակիչներով ժամը 20:00-ից գյուղին հարակից անտառում և անտառի տարածքով հոսող Գավառա գետում որոնողական աշխատանքներ էին կատարում: 

Մարտի 16-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Նորատուս գյուղի բնակիչ, 22-ամյա Կարեն Կարապետյանը, որսորդական հրացանով դուրս էր եկել տանից և, ըստ տեղեկությունների, գնացել էր նշված տարածք: Երբ հարազատները տեղեկություն չէին ունեցել նրա մասին, սկսել էին փրկարարների, ոստիկանների և ողջ գյուղի բնակիչների հետ որոնողական աշխատանքները: 

Տեղում են եղել Ոստիկանության Գավառի բաժնի պետ Կարեն Նիկոլյանը, գյուղապետ Մուրադ Հարությունյանը, Գեղարքունիքի փրկարար վարչության պետ Մարտին Բարսեղյանը: Փրկարարների հետ էին նաև Սևանի հատուկ ջրափրկարարները, ովքեր մի քանի կմ գետի մեջ որոնողական աշխատանքներ էին կատարել և շարունակում են դեռ կատարել: 

Կ. Կարապետյանը Գավառի բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Կարապետյանի տղան է և Նորատուսի գյուղապետ Մ. Հարությունյանի քրոջ տղան է: 

Փրկարարները ոստիկանների և Նորատուսի գյուղացիների հետ բաժանվել են 5-6 խմբի և մոտ 40 հեկտար տարածք խումբ-խումբ «սանրել» էին: 

Գեղարքունիքի մարզի փրկարար վարչության պետի ահազանգով ժամանել էին նաև Արտակարագ իրավիճակների նախարարության կինոլոգները: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում