Մոտ ապագայում լոնդոնյան Nine Elms շրջանում կհայտնվի ցնցող ապակե լողավազան։ Այն կտեղակայվի երկու բնակելի շենքերի տանիքների միջև։ Սուր զգացողությունների սիրահարներն արժանվույնս կգնահատեն այդ անսովոր և հավակնոտ նախագիծը։ Այս մասին հայտնում է Novate.ru-ն։
Նախագիծը կիրականացնի Ballymore Group-ը։ Sky Pool-ը կդառնա Լոնդոնի իսկական տեսարժան վայր։ Այն կգտնվի 10 հարկի բարձրության վրա։ Լողավազանը կունենա 3 մետր խորություն։
Նախագծի իրականացումը կսկսվի արդեն այս տարի։ Ավարտը սպասվում է 2017-ի վերջին։












































