Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան որոշել է վերականգնել Թեհրանում իր դեսպանատան աշխատանքները։ Այդ մասին գործակալությանը հայտնել է նրա աղբյուրը։
Նրա խոսքով՝ դեսպանատան վերաբացումը տեղի կունենա արդեն այս շաբաթ (որոշակի տվյալներով՝ օգոստոսի 23-ին)։ Նա հավելել է, որ արտգործնախարարը մեկնել է Իրան, որպեսզի այնտեղ մասնակցի դեսպանատան բացման արարողակարգին։
Աղբյուրը չի ցանկացել հրապարակել իր անունը, քանի որ այդ այցի մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել։ 2011 թվականին ցուցարարները Թեհրանում հարձակվել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան վրա՝ ի նշան Իրանի դեմ արևմտյան պատժամիջոցների դեմ բողոքի։ Դրանից հետո Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը փակվել է, ապա փակվել է նաև Լոնդոնում Իրանի դեսպանատունը։







































