Կանադական BlackBerry-ն իր պատմության մեջ առաջին անգամ կթողարկի Android-սմարթֆոն, որը հայտնի է Venice ծածկանվամբ։ Այն կթողարկվի նոյեմբերին։ Այս մասին հայտնել է թվիթերյան @evleaks միկրոբլոգը, որը վարում է բազմաթիվ ճշմարիտ արտահոսքերով հայտնի Էվան Բլասը։
Հաղորդվում է, որ սմարթֆոնը հասանելի կլինի ԱՄՆ-ում՝ բոլոր 4 համազգային բջջային օպերատորների մոտ։
Սարքը կաշխատի Android-ի լիարժեք տարբերակով։
Սպասվում է, որ BlackBerry Venice-ը կստանա կոր սենսորային էկրան, ինչպես նաև մեխանիկական ստեղնաշար։ Ըստ շշուկների՝ սմարթֆոնը կաշխատի Qualcomm Snapdragon 808 պրոցեսորով, կունենա 3 Գբ օպերատիվ հիշողություն և 5.4-դյույմանոց QuadHD էկրան։








































