ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտել է ԴԱԻՇ-ի զինյալների կողմից Սիրիայի Պալմիրա քաղաքի հնությունների համալիրի գլխավոր պահապան, 82-ամյա Հալեդ Ասադի սպանությունը, հայտնում է BBC-ն:
Իսլամիստները նրան հրապարակավ գլխատել են, իսկ մարմինը կախել պատմական համալիրի հրապարակի հնադարյան սյունից:







































