Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Հարավային Օսիայում բացվել է Աբխազիայի դեսպանատուն։ Այդ արարողակարգին մասնակցել են Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը, կառավարության անդամներ և Աբխազիայից ժամանած պատվիրակությունը՝ արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբայի գլխավորությամբ։
Չիրիկբայի պատվիրակությունը Ցխինվալ է ժամանել երկուշաբթի։ Այցի ժամանակ ստորագրվել է հանրապետությունների միջև փոխադարձ ոչ վիզային այցերի մասին համաձայնագիր։ Հարավային Օսիայում Աբխազիայի դեսպան է նշանակվել Ալան Ելբակիևը։








































