Ինչպես հայտնի է, հիմա Քեյթ Միդլթոնի դիրքը, գեղեցկությունը և երիտասարդությունը նախանձելու առիթ են տալիս գեղեցիկ սեռի շատ ներկայացուցիչների ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև նրա սահմաններից դուրս: Այսպես, օրինակ, պարզվել է, որ ամերիկյան շատ կանանց նախանձի պատճառը հղի դքսուհու քիթն է:
Ըստ վերջին տվյալների՝ Նահանգներում զգալիորեն աճել է տարեկան իրականացվող պլաստիկ վիրահատությունների թիվը: Կանանց մեծ մասի պահանջն այն է, որ իրենց քիթը նմանվի Քեյթ Միդլթոնի քթին:
2012-ին ԱՄՆ-ում քթի պլաստիկ վիրահատությունն ամենապահանջվածն է եղել: Հարցման համաձայն՝ կանայք պլասիկ վիրաբուժության գնում են ինքնագնահատականը բարձրացնելու համար: Կանանց ավելի քան 50 %-ի կարծիքով՝ վիրահատությունից հետո իրենք ավելի սեքսուալ կլինեն։









































