Բրիտանացի գիտնականները տղամարդկանց համար կիսավարտիքներ են հայտնագործել, որոնք սեռական օրգանները պաշտպանում են վնասակար ճառագայթումներից, մասնավորապես` Wi-Fi-ից: Դրանք կարված են բամբակե կտորից, որը 20 տոկոսով բաղկացած է արծաթե թելերից: Ըստ գիտնականների` նման ներքնազգեստը կարող է պաշտպանել անպտղությունից: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Հատուկ կիսավարտիքները «խուսափում են» էլեկտրամագնիսական ճառագայթումներից՝ 99.9 տոկոսով, որոնք արձակվում են բջջային հեռախոսներից և նոթբուքերից` հատկապես Wi-Fi-ին միացած, որոնք ազդում են սպերմատոզոիդի ակտիվության վրա: Նշվում է նաև, որ այդ կիսավարտիքները դրական են ազդում սպերմայի որակի վրա:









































