ԱՄՆ իշխանությունները վստահեցրել են ՄԱԿ-ին, որ համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի հաղորդակցությունները չեն ենթարկվել գաղտնալսման՝ հայտնել է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Այնուհանդերձ, ՄԱԿ-ում դեռևս մտադիր են այդ հարցով կապ հաստատել AT&T ընկերության հետ, որն էլ իբրև թե տվյալներ է մատակարարել հատուկծառայություններին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի օգնական Վանինա Մեստրաչին նշել է, որ ՄԱԿ-ի անձեռնմխելիությունն ընդունված է միջազգային իրավունքի շրջանակում, և իրենք կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի ՄԱԿ-ի անձեռնմխելիությունը պաշտպանված լինի և հարգվի։






































