Բրիստոլի համալսարանի գիտնական Պիտեր Բարլովի կարծիքով՝ Լուսնի ձգողականությունը կարող է ազդել բույսերի տերևների շարժումների վրա ճիշտ այնպես, ինչպես ազդում է օվկիանոսների մակընթացության և տեղատվության վրա, հայտնում է zn.ua-ն:
Որոշ բույսերի տերևներ զօրուգիշեր ցիկլի ընթացքում բարձրանում և իջնում են` հետևելով արևի լույսին: Սակայն գիշերն աճող բույսերը շարժվում են այն ցիկլով, ինչը համընկնում է Լուսնի ազդեցությանը:









































