Երկրպագուները դադարեցրել են ամերիկացի երգչուհի և ռեփեր Նիկի Մինաժի համերգը, որը պետք է տեղի ունենար Սան Ֆրանցիսկոյում, հաղորդում է Entertainment Tonight-ը:
Երգչուհու ելույթի ժամանակ մի քանի խոշոր ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում մեկ կին հանդիսատես է տուժել: Աղջկան ծեծել են 4 հոգով, և Մինաժը, բեմից հետևելով այդ ամենին, դադարեցրել է համերգը: Նա մտահոգված տեսքով տուժած երկրպագուհուն բեմ է հրավիրել և խնդրել նրան ջուր բերել:
Ականատեսը տեսագրել է միջադեպը և տեղադրել համացանցում:
https://youtu.be/CAhnWRhYgi0









































