Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

Հայաստանի մեռելոցը

Հայ եկեղեցու տաղավար հինգ տոների հաջորդ օրը սոցիալական ցանցերում բավական բուռն քննարկման թեմա է դառնում Մեռելոցը, որը Հայաստանում պաշտոնապես հռչակվում է որպես ոչ աշխատանքային օր: Այդ քայլին 2008թ․ գնաց Տիգրան Սարգսյանը, երբ դարձավ վարչապետ: Հասկանալի է, որ նա այդ բանը չէր անի առանց Սերժ Սարգսյանի հավանության:

Ընդհանրապես պետք է նկատել, որ Հայաստանի նախագահի և վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձինք ընդհանրապես իրենց պաշտոնավաման ընթացքում փորձում են ամեն կերպ երևալ աստվածավախ, եկեղեցասեր, նրանք այցելում են տարբեր եկեղեցական միջոցառումների, նրանց միջոցառումներին այցելում են բարձրաստիճան տարբեր եկեղեցականներ: Կրոնը կամ ավելի ճիշտ կլինի ասել` եկեղեցին, դարձել է Հայաստանի իշխանության քաղաքականության ակտիվ մասերից մեկը: Խոսքն, իհարկե, արտաքին մասին է վերաբերում, քանի որ ներքին իմաստով այդ իշխանության քաղաքականության մեջ այն գրեթե գոյություն չունի, կամ գոյություն ունի բոլորովին այլ կրոն, որի առանցքում նյութն է, ոչ թե հոգին, կամ նյութի հոգին:

Ամենևին չենք ուզում կասկածի տակ առնել Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի կամ Հովիկ Աբրահամյանի հավատն առ Աստված, չենք ուզում քննել նրանց հավատը: Բայց բավական է քննել նրանց գործերը, ու այստեղ ակնհայտորեն հակասություններ են առաջանում այն աստվածավախ և եկեղեցասեր կերպարների միջև, որով այդ մարդիկ փորձում են հասարակությանը ներկայանալ: Այն համակարգը, որ գլխավորում են այդ մարդիկ, և որը իշխում է Հայաստանում, կոռումպացված է ոտքից մինչև գլուխ: Այդ կոռումպացվածությունը զգալի մասով ընդունում են նաև դրա առաջնորդները, բայց, չգիտես ինչու, ունենալով լծակներ կոռուպցիայի դեմ պայքարի համար` այդ առաջնորդները դեռ որևէ խոշոր կոռուպցիոն սխեմա չեն բացահայտել` մանր ձկներին որսալուց բացի:

Ավելին` այդ առաջին դեմքերի լուռ կամ բացահայտ հովանավորությունն են վայելում մարդիկ` քրեական, թաղային հեղինակություններ, օլիգարխներ, որոնք իրենց կյանքն ու բարեկեցությունը կառուցել են, մեղմ ասած, անաստվածային օրենքների, հասկացությունների կիրառմամբ` հաճախ նաև կանգ չառնելով մերձավորի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի, մինչև անգամ նրան կյանքից զրկելու փաստի առաջ:

Ինչպե՞ս կարելի է գնալ եկեղեցի և պատարագի մասնակցել, իսկ հետո մասնակցել, ասենք, նախընտրական որևէ հավաքի և կոչ անել ձայն տալ այս կամ այն թաղային հեղինակության կամ օլիգարխի օգտին: Ինչպե՞ս, ինչո՞վ է պայմանավորվում այդ պարադոքսը, եթե ոչ կեղծիքով: Եվ որտե՞ղ է կեղծում իշխանությունն իր առաջին դեմքերով` եկեղեցո՞ւմ, թե՞ նախընտրական կոչերում: Իսկ գուցե կեղծիքն ամենուր է: Դժվար է ասել. պարզ է մի բան, որ այդ ամենի հետևանքով հեղինակազրկվում է շատ հոգևորականների, մեղմ ասած, օլիգարխահաճո վարքի հետևանքով առանց այդ էլ հանրային վարկի զգալի կորուստներ կրող եկեղեցին, որ սկսում է ընկալվել որպես իշխանության շղարշներից մեկը: Մինչդեռ, Հայ Առաքելական եկեղեցին մի կառույց է, որն ունի պետական, հասարակական և ազգային հարցերին օգտակար լինելու համակարգային զգալի ռեսուրսներ, և առնվազն ցավալի է, իսկ ընդհանրապես գուցե նույնիսկ հանցավոր, որ այդ ռեսուրսները ծառայեցվում են ոչ թե պետությանը, հասարակությանը, այլ իշխող խմբին:

Սա իսկապես լուրջ խնդիր է, իսկ Մեռելոցի օրերը աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելը ընդամենը ածանցյալ մի դրվագ, որը հետևանք է առավել խոշորածավալ և խորքային մի երևույթի: Ընդ որում, երբ լուծվեն այդ առավել խորքային խնդիրները, միգուցե Մեռելոցի հարցերը նույնիսկ դադարեն հետաքրքրել հանրությանը, քանի որ դրանց հանդեպ ներկայիս ուշադրությունն էլ թերևս պայմանավորված է ընդամենը նրանով, որ հանրության մոտ ենթագիտակցական ընդվզում կա իշխանության և եկեղեցու որոշ հայրերի միջև առավել խոշոր և խորքային այդ գործարքի հանդեպ:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում