Իտալիայի ափերի մոտ ձկնորսական նավի պահոցում 49 ներգաղթյալներ են խեղդվել: Նրանց մեծ մասը ամուսնացած տղամարդիկ են եղել, որոնք տախտակամածի տեղերը զիջել են իրենց կանանց, գրում է France-Presse-ը:
Մարդկանցով լի նավը կանգնեցրել է իտալական BMC պարեկությունը: Նավաստիներին հաջողվել է 312 մարդու փրկել, մնացած 49 ներգաղթյալները մահացել են: Ենթադրաբար նրանց մահվան պատճառ է դարձել վառելիքից արտազատված գոլորշին:









































