Վերջերս գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շոփինգի սիրահարները խանութներով շրջելիս քայլում են մոտ 250 կմ, ինչը համարժեք է 8 մարաթոնյան տարածության: Որպես հիմք եղել է շաբաթվա ընթացքում 3 ժամ խանութներում շրջելու ժամանակահատվածը: Ինչպես պարզվել է, շոփինգի սիրահարները տարվա ընթացքում ծախսում են 15 հազար կալորիա, ինչը համարժեք է, օրինակ, 67 շոկոլադե սալիկի: Այս մասին տեղեկացնում է toneto.net-ը:
Պետք է նշել, որ գիտնականները նկատի ունեն ոչ թե առօրյա այցելությունները փոքրիկ խանութներ, այլ մեծ առևտրի կենտրոնները և սուպերմարկետները:
Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ շոփինգը հանգիստ կարող է փոխարինել ֆիթնեսին: Նրանց կարծիքով՝ պատճառը ոչ միայն քայլելն է, ինչը իրենից ներկայացնում է հրաշալի կարդիոմարզում, այլև ձգումն է, երբ գնորդուհին ձգվում է դեպի ընտրած ապրանքը: Ֆիզիկական վարժություն է նաև հագուստը կամ կոշիկը փորձելը: Շոփինգը առանց ուժային վարժությունների նույնպես չի լինում. ծանրաբեռնվածություն է առաջանում այն ժամանակ, երբ գնորդուհին տուն է վերադառնում գնումներով լի պայուսակներով, թեկուզ ոչ ծանր:








































