Հյուսիսային Կորեան սպառնացել է ԱՄՆ-ի դեմ ձեռնարկել ոչ ավանդական պատասխան միջոցառումներ, եթե իր սահմանների մոտ սկսվեն միջազգային զորավարժություններ: Փխենյանը խոստացել է պատասխանել չտեսնված զենքով: Այս մասին հաղորդում է CNN-ը:
«Հյուսիսային Կորեայի բանակն ու ժողովուրդն այլևս չեն դիմակայի ԱՄՆ միջուկային զենքին հրացաններով: Ոչ, նրանք անհաղթելի են և զինված ամբողջ աշխարհին անհայտ պաշտպանական և հարձակողական միջոցներով»,- ասել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության ազգային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը:
Մասնավորապես՝ Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսության հաղորդավարուհին կոչ է արել «անհապաղ դադարեցնել զորավարժությունները», եթե «Միացյալ Նահանգները ցանկանում է, որ իր մայրցամաքն անվտանգության մեջ լինի»:








































