Դեռևս 1993-ին հոգեբանները պարզել են, որ որքան մեծ թվով մարդկանց հետ եք կիսվում ձեր ծրագրերով, այնքան փոքրանում է դրանք կյանքի կոչելու հավանականությունը:
Բանն այն է, որ երբ մենք պատմում ենք մեր ծրագրերի մասին, ենթագիտակցության մեջ այն դառնում է արդեն կատարված փաստ: Իսկ եթե ենթագիտակցորեն նպատակին արդեն հասնում ենք, մեր մոտիվացիան նվազում է:
Դա է ապացուցել նաև պրոֆեսոր Պիտեր Գոլուիտցերի անցկացրած հետազոտությունը:
Պրոֆեսորը ևս ենթադրում է, որ մտադրությունների մասին պատմելը մարդուն «ժամանակից շուտ ավարտվածության զգացում» է հաղորդում: Մեր ուղեղում առկա են, այսպես կոչված, նույնականացման խորհրդանշաններ, որոնք մեզ օգնում են պատկերացում կազմել ինքներս մեր մասին: Նման խորհրդանշանի առաջացման համար բավական են ոչ միայն գործողությունները, այլև այդ մասին խոսակցությունները:






































