Friday, 03 07 2026
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև

Կադաստրի գործունեության ոլորտում համակարգային թերացումներ չեն արձանագրվել. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը շարունակում է ներկայացնել Օմբուդսմենի տարեկան զեկույցը: Այսօր ներկայացվել է Մարդու իրավունքների վիճակը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ոլորտում:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեության ոլորտում էական և համակարգային թերացումներ չեն արձանագրվել:

Կադաստրի պետական կոմիտեն դրսևորել է պատշաճ մոտեցում Մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին արձագանքելու ուղղությամբ և բարելավել է իր գործունեությունը:

Կադաստրի պետական կոմիտեի կողմից ներդրվել է գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման դիմումների և փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով գրանցման կարգը, ինչը էապես բարելավել է անշարժ գույքի պետական գրանցման վարչարարությունը, մասնավորապես՝ վերացվել է ըստ գույքի գտնվելու վայրի տարածքային մարմիններ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտությունը, որի փոխարեն անձանց համար նախատեսվել է հնարավորություն անշարժ գույքի գրանցման կամ տեղեկատվության տրամադրման համար դիմում ներկայացնել կադաստրի համակարգի ցանկացած սպասարկման գրասենյակ:

2012 թվականին ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում վերացվել է Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը և Կադաստրի կողմից ներմուծվել է գործարքների կնքման և ստորագրությունների իսկութան ճանաչման անվճար նոր համակարգ:

Նվազել է պետական գրանցման համար և/կամ տեղեկատվություն ստանալու համար Կադաստրի պետական կոմիտեին հասցեագրված դիմումների մերժումների քանակը: Այսպես, 2008 թվականին դիմումների մերժումների քանակը կազմել է՝ 35-40%, 2009-ին՝ 25-30%, 2010-ին՝ 10%, 2011-ին՝ 7.9%, իսկ 2012-ին այն կազմել է արդեն՝ 5.5%:

Այդուհանդերձ 2012 թվականին ստացվել են առանձին դիմում-բողոքներ, որոնք վերաբերել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում առկա բացին, ինչի հետևանքով քաղաքացիների համար անհարկի դժվարություններ են ստեղծվում պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը չեղարկելու գործընթացում: Մասնավորապես, պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ անձը անորոշ ժամկետով կնքված պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով միակողմանիորեն դադարեցնելիս ստիպված է դիմել դատարան, որպեսզի կարողանա չեղարկել պայմանագրի մյուս կողմի` պայմանագրի հիման վրա ձեռք բերված իրավունքի պետական գրանցումը, ինչը շարունակում է անհարկի բարդություններ առաջացնել անձանց համար:

Ստացվել է մեկ բողոք, երբ քաղաքացին օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքով իրեն անհատույց տրամադրված շինությունների գրանցման համար դիմել է Կադաստրի պետական կոմիտե, սակայն համապատասխան աշխատակիցը, հղում կատարելով կոնկրետ տվյալ իրավահարաբերությունը չկարագավորող իրավական ակտի դրույթներին, մերժել է քաղաքացուն այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է ներկայացնել հողամասի գնման վերաբերյալ փաստաթղթեր: Արձանագրվել է նաև մեկ այլ դեպք, երբ Կադաստրի կողմից տրված տեղեկատվության հիման վրա ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք է դրել գործով պատասխանող կողմ հանդիսացող անձի երեխաներին պատկանող անշարժ գույքի վրա, ինչն օրենքով արգելված է: Ողջունելի է այն փաստը, որ վերոնշյալ բոլոր դեպքերում Պաշտպանի միջամտությամբ խախտումները Կոմիտեի կողմից վերացվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում