Հյուսիսային Կորեան պատրաստ է հարձակվել երկու երկրների սահմանին տեղակայված հարավկորեական բարձրախոսների վրա։
Հյուսիսկորեացի զինվորականները սպառնացել են ոչնչացնել բարձրախոսները, որոնց օգնությամբ Հարավային Կորեայի տարածքում իրականացվում է սահմանամերձ տարածքի քարոզչություն։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Կորեայի ժողովրդական բանակը՝ փոխանցում է Reuters գործակալությունը։
Փխենյանում բարձրախոսների աշխատանքն անվանել են հոգեբանական պատերազմ՝ ընդդեմ Հյուսիսային Կորեայի։
Քարոզչությունը Հյուսիսային Կորեայում վերսկսվել է որոշակի ընդմիջումից հետո՝ օգոստոսի 4-ի իրադարձությունների պատճառով, երբ երկու հարավկորեացի զինվորներ պայթեցին ապառազմականացված գոտու ականի վրա։









































