Թուրքիայի հարավ-արևելքում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների հետ բախման ժամանակ ամենաքիչը թուրքական անվտանգության ուժերի չորս աշխատակիցներ են զոհվել, իսկ վեցը վիրավորվել են: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը: Բախումները տեղի են ունեցել Հաքյարի շրջանում: Դեպքի այլ մանրամասնություններ չեն հաղորդվում:
Նախօրյակին Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները հայտնել են, որ հինգշաբթի գիշերը թուրքական զինվորականների դիրքերի վրա հարձակման ժամանակ չեզոքացվել են ՔԱԿ-ի 7 զինյալներ: Իսկ չորեքշաբթի երեկոյան ՔԱԿ-ի զինյալները հարձակվել են Իրանի սահմանի մոտ գտնվող Դիադին քաղաքի ոստիկանական դիրքի և ռազմական բազայի վրա, որի արդյունքում սպանվել են երեք զինյալ:








































