ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին պատմական այցով ժամանել է Կուբա, նրա ժամանման պահը ցուցադրել է CNN-ը:
Հաղորդվում է, որ Քերին առաջին բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, որը Կուբա է այցելել 1945 թվականից ի վեր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Քերին կմասնակցի Կուբայում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը և շենքի վրա անձամբ կբարձրացնի ԱՄՆ դրոշը: Միջոցառումը կսկսվի մեր ժամանակով 17.45-ին:
Քերին կբանակցի կուբացի գործընկեր Բրունո Ռոդրիգեսի հետ, նրա հետ համատեղ մամլո ասուլիս կտա:







































