Չինաստանի Տյանցզին քաղաքի մոտ տեղի ունեցած լայնածավալ պայթյունի գոտում դրենաժային խողովակներից մեկում ցիանիդի պարունակությունը նորման գերազանցում է 8 անգամ։
Greenpeace կազմակերպությունը նախազգուշացնում է 15 մլն բնակչություն ունեցող քաղաքի համար հնարավոր սպառնալիքի մասին։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Ակտիվիստների տվյալներով՝ պահեստներում պահվել են վտանգավոր քիմիկատներ։ Չինաստանի զինված ուժերը քաղաք են ուղարկել քիմիական անվտանգության հարցերով ավելի քան 200 մասնագետի։









































