Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան հայտարարել է, որ ազգային թիմի՝ Կոստա Ռիկայի և ԱՄՆ-ի հավաքականների դեմ ընկերական խաղերում Ֆիլիպե Կոուտինյոյին կփոխարինի Կական:
«Կոուտինյոյին շանս տվեցինք Ամերիկայի գավաթի խաղարկության ընթացքում: Սակայն հնարավոր չէ կառուցել հավաքականը՝ հիմնվելով երիտասարդ ֆուտբոլիստների վրա: Ազգային թիմին փորձառու ֆուտբոլիստներ են հարկավոր:
Հուսով եմ՝ Կական այնպես հանդես կգա և այնքան օգտակար կլինի, որքան նախկինում՝ Ռոբինյոն: Նա իր փորձը կներդնի ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- Goal. Com-ը մեջբերում է մասնագետի խոսքերը:







































