Թունիսցիները կազմել են ¼-ը ավելի քան 20 հազար օտարերկրացի գրոհայինների, ովքեր վերջին 4 տարիներին կռվել են Սիրիայի և Իրաքի տարածքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման շարքերում։ Այս մասին հայտնում է լոնդոնյան The Daily Telegraph պարբերականը՝ հղում անելով հետազոտությանը, որը FBI-ի նախկին գործակալ Ալի Սուֆանի գլխավորությամբ անցկացրել է Soufan Group վերլուծական կենտրոնը։
Նշվում է, որ մինչ 5000 թունիսցիներ կռվում են ԴԱԻՇ-ի կողմից, հաջողվել է կանխել նույնքան մարդու դուրս գալը Թունիսից ։ Հրապարակման մեջ ասվում է, որ Թունիսից հետո հակամարտության գոտում առավել մեծ թվով գրոհայիններ ունեցող երկրներն են Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Ռուսաստանն ու Ֆրանսիան։
Soufan Group-ի հաշվարկներով՝ Սիրիայում և Իրաքում կռում են եվրոպական երկրների մոտ 5000 քաղաքացիներ, որոնց շարքում շատ են Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիները։ Ընդ որում՝ բրիտանացիների թիվը կազմում է 700։ Ենթադրություն կա, որ կեսն արդեն վերադարձել են Միացյալ Թագավորություն, ևս 50-ը՝ զոհվել։
Նշվում է, որ գրոհայիններին միացել են 81 երկրների ներկայացուցիչներ, սակայն այդ երկրների 1/4-ը տվյալներ չի ներկայացնում։
ԿՀՎ գնահատականներով խմբավորման թվաքանակը մոտ 30 հազար է, մինչդեռ իրաքյան իշխանությունները հայտնում են 200 հազար հոգու մասին։









































