«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարծիքն է հայտնել «Սևիլիա»-ի դեմ խաղի մասին:
«Մենք հիանալի սկսեցինք խաղն ու գերազանց ֆուտբոլ էինք ցուցադրում առաջին 50-60 րոպեների ընթացքում: Սակայն հետո սկսեցինք մեզ համար խնդիրներ ստեղծել: Կարևորն այն է, որ հաղթեցինք:
Թիմը հիանալի էր խաղում: Մենք վերահսկում էինք գնդակն ու գոլային պահեր ստեղծում: Պարզապես, փոքր-ինչ հոգնել էինք: Ասեմ, որ Պեդրոն արժանի էր այս հաջողությանը: Նա շատ բան է արել ակումբի համար։
Թբիլիսիին շնորհակալ ենք նման ջերմ ընդունելության համար։ Կարծես «Կամպ Նոու»-ում լինեինք»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մեսսիի խոսքերը:
Հիշեցնենք, որ Մեսսին դուբլ է ձևակրպել, իսկ Պեդրոն խփել է հաղթական գոլը:






































