ՆԱՏՕ-ն նոր գործողություններ է ձեռնարկել Ռուսաստանի հետ քաղաքական և ռազմական ուղիները բաց պահելու համար։ Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչ Կարմեն Ռոմերոյի հայտարարության մեջ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«ՆԱՏՕ-ն արդեն ձեռնարկել է նոր նախաձեռնություններ՝ բաց պահելու Ռուսաստանի հետ քաղաքական և ռազմական ուղիները։ ՆԱՏՕ-ի զորավարժությունները բաց են դիտորդների համար, այդ թվում և՝ Ռուսաստանի»,- նշվում է հայտարարության մեջ։
Ռոմերոյի խոսքով՝ ՆԱՏՕ-ն բազմիցս հասկացնել է տվել, որ Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում։ «Ավելի քան երկու տասնամյակի ընթացքում մենք փորձել ենք Ռուսաստանի հետ կառուցել համագործակցային հարաբերություններ»,- նշել է դաշինքի ներկայացուցիչը։
Հունիսի վերջին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման վերսկսման և սպառազինությունների մրցավազքի, սակայն պարտավոր է ապահովել իր անդամ երկրների պաշտպանությունը։








































