ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 12-ին` ժամը 01.31-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-17 ավտոճանապարհի Արագածավան-Գետափ հատվածի 8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի 34 JC 0987 պետհամարանիշով բեռնատարը (վարորդ` Թուրքիայի Հանրապետության քաղաքացի` 1970թ. ծնված Ի. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: