Հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը վստահ է, որ Իրանի հետ միջուկային համաձայնագրին դեմ քվեարկելու համար 60 ձայն կհավաքվի: Սենատորը խոստովանում է, որ 67 ձայները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի նախագահ Բարաք Օբաման չկարողանա սենատի բանաձևի վրա վետո դնել, հավաքել դժվար կլինի, գրում է Newsru.co-ն:
Այն բանի համար, որ Օբամայի վետոն վավեր չլինի, Իրանի հետ գործարքին դեմ պետք է քվեարկեն սենատորների երկու երրորդը: Դա նշանակում է, որ միջուկային համաձայնագրի հակառակորդները պետք է իրենց կողմը գրավեն 13 դեմոկրատ սենատորների:
Սակայն ներկա դրությամբ միայն դեմոկրատ մեկ սենատոր` Չաք Շումերը հայտարարել է, որ դեմ կքվեարկի գործարքին:









































