Կանադայի Քվեբեք մարզի Սենտ Ջերոմ բանտի երկու բանտարկյալ ճոպանով բարձրացել են բանտի տարածքում գտնվող ուղղաթիռ և փորձել են փախուստ գործել՝ հաղորդում է Associated Press-ը:
Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդու, ընդ որում՝ փախած բանտարկյալներից մեկը ձերբակալվել է բանտից 50 կմ հեռավորության վրա: Իրավապահ մարմիններին հաջողվել է շրջափակել երկրորդ բանտարկյալին:
Բացի այդ, հայտնաբերվել են նաև ուղղաթիռը և օդաչուն, որին նյարդային ցնցումներով տեղափոխել են հիվանդանոց: Քննիչները դեռևս չեն պարզել, թե նա ինչ դերակատարում է ունեցել բանտարկյալների փախուստի գործում: Ենթադրվում է, որ օդաչուին կհարցաքննեն մոտակա ժամերին:
Որոշ տվյալների համաձայն` օդաչուին պատանդ են վերցրել բանտարկյալների հարազատները, սակայն ոստիկանությունում այս տեղեկատվությունը չի հաստատվել:










































