Միջազգային տիեզերակայանի աստղագնացները համտեսել են ցածր գրավիտացիոն պայմաններում աճեցված հռոմեական հազարը՝ բուսայուղով և քացախով՝ հայտնում է NASA-ն իր թվիթերյան էջում։
«Սա մի փոքր պատառ է մարդու համար, սակայն վիթխարի էջ՝ մարդկության համար»,- թվիթում երգիծական տարբերակով կրկնվում է Լուսնի վրա առաջինը ոտք դրած Նիլ Արմսթրոնգի արտահայտությունը։
Նշվում է, որ ցածր գրավիտացիոն պայմաններում աճեցված թարմ սնունդն առաջին անգամ է հայտնվում կայանում NASA-ի աստղագնացների սննդակարգում։









































