Aspekty.net-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի Ջեյմս Կուկի համալսարանի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ ձկները իջնում են օվկիանոսի հատակ, որպեսզի փրկվեն շոգից:
Գիտնականները Lethrinus miniatus տեսակի 60 ձկների վրա ռադիոհաղորդիչներ են տեղադրել և հետևել նրանց 1 տարի:
Պարզվել է, որ ձկները շոգ օրերին հազվադեպ են բարձրացել մակերևույթ: Հավանաբար նրանք իջել են խորքերը շոգից պաշտպանվելու համար:
Հետազոտությունների ղեկավարը կարծում է, որ այդ երևույթը կազդի ձկնորսության վրա, քանի որ ձկները սուզվում են 160 մ, ինչն ավելի դժվար է դարձնում ձկնորսների գործը:






































