Iran.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ առևտրի նախարարության տվյալներով, 2015 թվականի առաջին կեսին ամերիկյան արտահանումն Իրան աճել է 60 տոկոսով և կազմել է 140.5 միլիոն դոլար։ Նախորդ տարվա առաջին կեսին ԱՄՆ-ից Իրան արտահանման ծավալը կազմել է 88 միլիոն դոլար։
Այդպիսով, Իրանն ամերիկյան արտադրանքի արտահանման շնորհիվ այս տարի 138-րդ հորիզոնականից բարձրացել է 113-րդ հորիզոնական։ Միևնույն ժամանակ Իրանից ԱՄՆ ներկրման ծավալը կազմել է 0 տոկոս։
2014 թվականին՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ժամանակավոր համաձայնագրի գործունեության ժամանակ, Իրանի ու ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալը կրճատվել է 42 տոկոսով և կազմել է 182.1 միլիոն դոլար։ Իրանից ԱՄՆ ներկրման ծավալը վերստին եղել է 0 տոկոս։










































