Շրի Լանկայի ոստիկանությունը արգելել է բրիտանացի զբոսաշրջիկի մուտքը երկիր, ով Բուդդայի պատկերով դաջվածք է ունեցել: Այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով տեղի մամուլին:
Գործակալությունը հղում է կատարել տեղի սահմանապահին: Նրա խոսքերով՝ տեսնելով դաջվածքը՝ նա բուդդայականության մասին մի քանի հարց է ուղղել զբոսաշրջիկին ու կտրուկ պատասխան ստացել: Սահմանապահը չի մեջբերել զբոսաշրջիկի պատասխանը, սակայն նշել է, որ նման կտրուկ խոսքերի համար իրենց երկրում կարող է լուրջ հակամարտություն առաջանալ տեղի բնակչության հետ: Այդ պատճառով բրիտանացուն արգելվել է մուտք գործել երկիր՝ նրա իսկ անվտանգության նկատառումներից ելնելով:
Իր հերթին The Indian Express-ը պնդում է, որ Բուդդայի պատկերը եղել է ոչ միայն զբոսաշրջիկի ձեռքին, այլև ամբողջ մարմնին: Պարբերականի տվյալներով՝ սահմանապահի հարցին բրիտանացին պատասխանել է, որ ինքը իրավունք ունի անել ցանկացած դաջվածք:









































