Սիրիայի իշխանությունները քիչ առաջ որոշում են կայացրել վերացնել 1963թ.-ից երկրում գործող արտակարգ դրության ռեժիմը, հաղորդում է Reuters գործակալությունը` հղում կատարելով սիրիական լրատվամիջոցներին:
Այս քայլի մասին վերջին մի քանի շաբաթների ընթացքում Սիրիայում հաճախ էին խոսում` կապված երկրի տարբեր քաղաքներում ծայր առած բողոքի ակցիաների հետ, որոնց ընթացքում սպանվածների թիվը հասել է 250-ի: Արտակարգ դրության ռեժիմի վերացումը ցուցարարների հիմնական պահանջներից էր:
Հիշեցնենք նաև, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում բախումները շարունակվել են Սիրիայի մեծությամբ երրորդ քաղաքում` Հոմսում, որտեղ զոհերի թիվը, ըստ տարբեր աղբյուրների, հասնում է 30-ի:









































