France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) պետք է լքի Իրաքյան Քրդստանը, որպեսզի այդ կերպ կանխվեն թուրքական օդուժի հարձակումները, որոնց հետևանքով զոհվում են խաղաղ բնակիչներ:
«PKK-ն պետք է գործի քրդական շրջանից դուրս, որպեսզի խաղաղ քաղաքացիները այդ պատերազմի զոհ չդառնան»,- ասել է նա:
Թուրքական կողմի պնդմամբ` ավիահարձակումների արդյունքում վնասազերծվել է ավելի քան 260 PKK-ական:









































