Մեծ Բրիտանիայում հայտնի ոճաբան Նիկի Քլարկը, որը ժամանակին աշխատել է արքայազն Ուիլյամի մոր՝ արքայադուստր Դիանայի հետ, հրապարակայնորեն հանդիմանել է Քեմբրիջի դքսուհի Քեյթին՝ ճերմակած մազերի համար:
«Քեյթին անհրաժեշտ է ազատվել ճերմակ մազերից, քանի որ դրանք հրեշավոր կերպով փչացնում են նրա իմիջը: Նույնիսկ եթե խոսքն ընդամենը արմատների կամ մի քանի մազերի մասին է: Երիտասարդ կանայք հաճախ կարծում են, որ պետք չէ հոգ տանել նման մանրուքների մասին, և սխալ են թույլ տալիս: Քեյթը գեղեցիկ մազեր և գեղեցիկ սանրվածքներ ունի, սակայն սպիտակ մազերը կարող են նրա արտաքինին շրջադարձային վնաս հասցնել:
Տղամարդկանց դեպքում այլ հարց է: Նրանք կարող են սպիտակ մազեր ունենալ և նախկինի պես գրավիչ մնալ: Նույնիսկ ավելի գրավիչ, քան նախկինում: Իսկ կանայք բոլորովին այլ են»,- ասել է ոճաբանը:







































