Friday, 03 07 2026
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Արմեն Մուրադյանը բարձր է գնահատել Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի գործունեությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Վրաստանից վերադառնալիս այցելել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց, որն ապահովված է անհրաժեշտ բոլոր ժամանակակից սարքավորումներով, մասնագետներն էլ վերապատրաստվել են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ եվրոպական երկրներում:

Հիվանդանոցի տնօրեն Սարգիս Վարդանյանի ուղեկցությամբ նախարարը շրջ ել է բաժանմունքներով, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին, զրուցել հիվանդների հետ:

ՀՀ առողջապահության նախարարը բարձր է գնահատել «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցի գործունեությունը` ընդգծելով, որ դա հիմնադիրների, ղեկավարության և մասնագետների համատեղ աշխատանքի արդյունքում է ձևավորվել: Արմեն Մուրադյանը բուժաշխատողներին է ներկայացրել նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015թ. մեկնարկած նոր ծրագրերը, մասնավորապես, անդրադարձել է սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015 թվականի սկզբից իրականցվող սկրինինգներին` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը մարզերում:

Նախարարը նշել է, որ քայլեր են ձեռնարկվում առողջության պահպանման առաջնային օղակի հզորացման և առողջապահական համակարգի նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ: «Մենք այսօր հակված ենք, որ որակը լինի հաշվառելի, թվայնացված և յուրաքանչյուր մասնագետ կարողանա հստակ տեսնել որակի բաղադրիչը»,- ասել է է Արմեն Մուրադյանը:

Նախարարը խոսել է նաև հանրային առողջապահական ծրագրերի` «Ցորենի ալյուրի հարստացման» օրենքի նախագծի մասին: Նրա հավաստմամբ` հանրային առողջապահական ծրագրերն առաջին հերթին միտված են հիվանդությունների կանխարգելմանը: Արմեն Մուրադյանը խոսել է նաև ծխելու դեմ պայքարի, առողջ ապրելակերպի, ճիշտ սննադակարգ պահելու կարևորության մասին:

Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցն իր գործունեությունը սկսել է 1992 թվականից, հետագա տարիներին բուժհաստատությունը վերանորոգվել է Սուրբ Կամիլլիո բարեգործական հիմնադրամի միջոցներով: 100 մահճակալ ունեցող հիվանդանոցն ունի վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական, թերապևտիկ և մանկական բաժանմունքներ: Այն բժշկական օգնություն է մատուցում թե Շիրակի մարզի, թե Ջավախքի բնակիչներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում