Բեն Աֆլեկը Empire ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ իրեն չափազանց երիտասարդ է համարել Զաք Սնայդերի «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի: Արդարության արշալույսին» ֆիլմում Բեթմենի դերի համար:
«Բայց հետո ռեժիսորն ինձ ներկայացրեց հասուն, կոտրված, ուժասպառ Բեթմենի կոնցեպտը՝ ինչպիսին մենք նրան չենք տեսել»,- ասել է 42-ամյա Աֆլեկը: Սնայդերի խոսքով՝ նոր Բեթմենը 45-46 տարեկան է, նա ինքնակողմնորոշման ճգնաժամ է ապրում 20 տարի սուպերհերոսի կերպարում լինելու և մտերիմ մարդկանց մահերից հետո:
«Պետք է խոստովանել, որ Բեթմենը սուպերհերոսի կարիերայում և կյանքում որոշակի գծի է հասել, իսկ Սուպերմենը նրա համար փոփոխությունների փիլիսոփայական խորհրդանիշ է: Մարտահրավեր՝ նա ամբողջ կյանքում պայքարել է հանցագործների դեմ հանուն արդարության, իսկ հիմա հակադրվում է իրեն հավասարին»,- ասել է Սնայդերը:
«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի: Արդարության արշալույսին»-ը կինոթատրոններում կմեկնարկի 2016թ. մարտի 25-ին:









































