Աստղագետները Արեգակնային համակարգի սահմաններից դուրս առաջին անգամ արձանագրել են բևեռափայլ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature պարբերականում:
«Մենք հայտնում ենք լուսապատկերադիտակային միաժամանակյա ուսումնասիրությունների արդյունքների մասին՝ օբյեկտի ռադիո-օպտիկական դիապազոններում, որը գտնվում է աստղերի գլխավոր հաջորդականականության ամենավերջում՝ աստղերի և շագանակագույն գաճաճների միջև, և որից մենք արձանագրել ենք բևեռափայլի ռադիո-օպտիկական ճառագայթումը՝ առաջացած մագնիսական ոլորտների հոսքերից»,- իրենց հոդվածում գրում են Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները:
Գիտնականները գործածել են Very Large Area ռադիոհեռադիտակը՝ Նյու Մեքսիկոյում, Հեյլա աստղադիտակը՝ Կալիֆոռնիայում, և Հավայան կղզիներում Կեկա աստղադիտարանի աստղադիտակները:
Շագանակագույն գաճաճներ են կոչվում «չկայացած աստղերը»:










































