Friday, 03 07 2026
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին
Կրեմլը խայտառակ խախտումներից հետո շնորհավորում էր Քոչարյանին. ՍԴ-ն պետք է ամբողջական գնահատական տա
18:10
Տուսկը կարծում է, որ Ուկրաինան ցանկանում է թուլացնել Լեհաստանի հետ լարվածությունը
Իսրայելա-ադրբեջանական «այսբերգը» և իրանա-ադրբեջանական «եղբայրությունը»
17:50
Հորմուզի նեղուցում նավագնացության ակտիվությունը  վերջին շաբաթվա ընթացքում զգալիորեն աճել է. FT
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. նոր տոներ և հիշատակի օրեր են սահմանվել
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
Հանրային լողափերում ուժեղացված ծառայություն է
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
Ջերմատնային տնտեսություններին՝ մինչև 100 մլն դրամ վարկ՝ պետական սուբսիդավորմամբ
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սա նոր բիզնես-պլան է՝ ինչ-որ մեկի շահերն ապահովելու համար. Ճարտարապետները՝ «Հին Երևան»-ի մասին

Որքան էլ ճարտարապետական հանրույթը «Հին Երևան» ճարտարապետական նախագիծը կյանքի կոչելը ժամանակավրեպ էր համարում, այնուամենայնիվ, այն կյանքի կկոչվի։ «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ գործարար Վարդան Սերմաքեշը դրա իրականացման համար ներդրել է շուրջ 150 մլն դոլար: Այն ծրագրվում է կառուցել Աբովյան-Բուզանդ և Արամի փողոց-Կողբացի փողոցների հատվածներում։ Նախագծի հեղինակը ճարտարապետ Լևոն Վարդանյանն է։ Նախագծի քննարկումից տասնմեկ տարի անց այն իրականություն է դառնում, սակայն ճարտարապետական հանրույթը այն կյանքի կոչելու դեպքում վտանգներ է տեսնում։

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ «Հին Երևան» նախագծի գաղափարը ճարտարապետական հանրությանը դուր չի գալիս, բազմիցս քննադատություններ են հնչել, բայց բիզնեսը մնում է բիզնես։

big_1417528724_2539159

«Երբ կառավարությանն ավելի շատ փողն է հետաքրքրում, քան մշակութային հարցերը, արվում է այն, ինչ արվում է։ Նրանց ասելով՝ այնտեղ կան հուշարձաններ, այո, կան հուշարձաններ այդ թաղամասում, բայց ինչո՞ւ եք ուրիշ տեղերից քանդած օբյեկտներ բերում, խցկում և միջավայրը բոլորովին անծանոթ դարձնում։ Ոչ միայն չի հիշեցնելու Հին Երևանը, այլև առհասարակ աղավաղելու, անբովանդակ է դարձնելու միջավայրը։ Ոչ թե վերականգնում են, այլ երկու հարկ էլ վրան են սարքում»,- ասաց ճարտարապետը։

Սաշուր Քալաշյանը նշեց, որ միջազգայնորեն հին շենքեր քանդելը և մեկ ուրիշ տեղ նորից կառուցելը սխալ է համարվում։ Նրա խոսքով՝ աշխարհում այդպիսի քայլի դիմում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ ջրհեղեղի, երկրաշարժի, պետական շատ կարևոր նշանակության ունեցող օբյեկտի շինարարության, ՀԷԿ-երի կառուցման և այլնի դեպքում։ Մինչդեռ մեր դեպքում, ըստ ճարտարապետի, երբ նման որևէ խնդիր չկա, մեկի գլխում միտք է ծագում տեղափոխել՝ տեղափոխում են, անունը դնելով պետական շահ։

«Դրանք հիմնականում Աբովյան փողոցի Հյուսիսային պողոտայի տարածքում քանդված շենքերն են, որոնց քարերն իբրև թե պահպանվել են, բայց որևէ մեկը չգիտի՝ պահպանվե՞լ են դրանք, թե՞ ոչ։ Սա նոր բիզնես-պլան է՝ ինչ-որ մեկի շահերն ապահովելու համար, արհեստական անվանակոչել են Հին քաղաք, բայց դա ոչ մի կապ չունի հին քաղաքի հետ։ Մենք էլ ասում ենք՝ եթե պահում եք այդ հին շենքերը, պահեք առանց որևէ բան ավիրելու, իսկ եթե պետք է բերեք, նոր շենքեր խցկեք և ամբողջ կանաչ տարածքը կառուցապատեք, այդ դեպքում անհասկանալի է»,- հավելեց Սաշուր Քալաշյանը։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքի գլխավոր պողոտան, ըստ Թամանյանի, բոլորովին ուրիշ ֆունկցիա էր կատարում։ Դա մեր կանաչ գոտին է, քաղաքի կենտրոնը, որն առանց այն էլ շատ խիտ կառուցապատ վիճակում է, և ուղղակի անհրաժեշտություն է քաղաքի կենտրոնում կանաչ զանգվածի առկայությունը։

«Մենք խախտում ենք Թամանյանի նախագիծը և կորցնում կանաչի զգացողությունը։ Վաղը-մյուս օրը այդտեղ բարձրանալու է հոծ զանգված, և վտանգավոր է այնքանով, որ եթե վաղը որևէ ներդրող ասի՝ մի փոքր հատված էլ ես այսպես անեմ, մենք կկորցնենք գլխավոր պողոտան։ Պետք է հաշվի առնենք, թե ինչը ինչով ենք փոխարինելու։ Տարօրինակ է, որ այդ հոծ զանգվածը ներկայացվելու է որպես Հին Երևան՝ երեքհարկանի ապակեպատ մանսարդով։ Ես չգիտեմ՝ դա ինչ մակետ է՝ մեծամասշտա՞բ, թե՞ հասարակական վայր, որտեղ մարդ պետք է իրեն լավ զգա, իսկ կողքը այնքան բարձրահարկ շենքեր են բարձրացված. ես ուղղակի չեմ կարողանում դրա տրամաբանությունը հասկանալ»,- ասաց Մկրտիչ Մինասյանը։

Նրա խոսքով՝ դա բոլորովին Հին Երևանը չէ։

«Իսկ մենք արդյունքում կորցնելու ենք և գլխավոր պողոտան՝ որպես կանաչ զանգված, ժողովրդի համար հասարակական տարածք, և չենք ունենալու Հին Երևան կոչվածը։ Արդյունքում ունենալու ենք բուտիկների խումբ, բոլորովին նոր կառույցներ են լինելու, գուցե շատ լավ է լինելու, բայց ազնվորեն ես չգիտեմ՝ մենք ինչու ենք դա անում, երբ կա Թամանյանի կողմից նախագծված գլխավոր պողոտան։ Այդ աստիճանի մոնոլիտ կառույց անել երբևէ չի քննարկվել, և եթե քննարկվել է, չգիտեմ՝ ինչպես է դրա հիման վրա որոշում կայացվել։ Հիմա, երբ որևէ մեկը խոշոր ներդրում է անում, գլուխներս կորցնում ենք։ Միշտ հիմնավորում են, որ գումար է մտնում քաղաք, աշխատատեղեր են ստեղծվում, բայց ես լավ գիտեմ , թե ինչ է լինելու հետո։ Մենք կորցնելու ենք և գլխավոր պողոտան, և չենք ունենալու Հին Երևան հասկացողությունը»,- հավելեց նա։

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, ով ժամանակավրեպ է համարում այս նախագիծը, իր ֆեսյբուքյան էջում գրառում էր արել. «2005-ին երբ նման ստորագրահավաք էինք անում Հին Երևան թաղամասի համար, Արամի ու Բուզանդի փողոցների երկու կողմերում դեռ պատմական կառուցապատում կար։ Միամիտ էինք ու պատկերացում չունեինք, որ դրանից տասը տարի հետո ոմանք երջանիկ ժպիտով երևանյան Դիսնեյլենդ են սարքելու Երևանի սրտում…»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում