Համաձայն «Կանայք և կյանքի որակը» ասոցիացիայի հոգեբանների հետազոտության` իտալացիները տարեկան անում են 730 մլն սելֆի, գրում է Euromag-ը:
Պարզվել է, որ Իտալիայի բնակիչների ավելի քան 40 տոկոսը իրենք իրենց լուսանկարում են տեսարժան վայրերի և հուշարձանների ֆոնին:
Նման հուշարձանների ցուցակը գլխավորում է Կոլիզեումը (126 տոկոս), ապա Դուոմոն` Միլանում (14 տոկոս), Պիզայի աշտարակը (12 տոկոս), Վենետիկում Հառաչանքների կամուրջը (11 տոկոս) և Միքելանջելոյի քանդակած Դավթի արձանը Ֆլորենցիայում (9 տոկոս):
Սարցանա համայնքը նույնիսկ ստեղծել է «տեղեր` սելֆիի համար»` դառնալով Իտալիայում առաջին սելֆի քաղաքը:







































