Yves Saint Laurent-ը կրկին դուրս է գալիս նորաձևության շուկա։ Դեռևս 2002 թվականին հայտարարվել էր, որ ֆրանսիական նորաձևության տան հիմնադիր Իվ Սեն-Լորանը վերջնականապես հեռանում է։
Բրենդն իր գոյությունը լիովին չի դադարեցրել, սպասարկել է միայն ամենաազդեցիկ և ապահովված հաճախորդներին՝ նորաձևության տան գեղարվեստական ղեկավար Էդի Սլիմանի գլխավորությամբ։
Yves Saint Laurent-ի նորաձևության տունը կդառնա Սենայի ձախ ափի Համալսարանական փողոցի Hotel de Senecterre 17-րդ դարի առանձնատունը։
Բրենդի վերադարձը շուկա կապված է տնտեսական աճի հետ. 2015-ի առաջին կիսամյակում եկամուտն ավելացել է 38 տոկոսով։









































