Կարա Դելևինի երեկվա զրույցը Good Day Sacramento հաղորդման վարողների հետ երկար կհիշվի, հայտնում է spletnik.ru-ն:
Երևացել է, որ 22-ամյա դերասանուհին և մոդելը, որը հիմա իր նոր «Թղթե քաղաքներ» ֆիլմի պրոմո-տուրում է, շատ հոգնած է եղել: Այնուամենայնիվ, հաղորդավարները սկսել են նրանից, որ նրան ներկայացրել են որպես «Կարլա», հետո սկսել են հարցեր տալ:
«Կարա, քո նոր ֆիլմի վերաբերյալ երեկվա հարցազրույցի ժամանակ դու ավելի էներգետիկ տեսք ունեիր:
Կարա, գուցե պետք է պառկես հանգստանա՞ս: Կամ էներգետիկ ըմպելի՞ք խմես»,- ասել են հաղորդավարները:
Նրանք հարցազրույցը սկսել են ծիծաղելով հարցնելով՝ արդյոք Կարան ընդհանրապես կարդացե՞լ է գիրքը, որի հիման վրա գրված է սցենարը, թե՞ նա դրա համար ժամանակ չի ունեցել: Մինչ Կարան փորձել է պատասխանել լրագրողների հարցերին, նրանք հանգիստ շփվել են իրար հետ՝ քննարկելով դերասանուհուն:
Վերջում Կարային անջատել են եթերից, որից հետո հաղորդավարները շարունակել են քննարկել՝ ինչ է պատահել Կարայի հետ:









































