Monday, 22 06 2026
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել

Սերժ Սարգսյանը խոցելի նախագահ է ՌԴ-ի համար, բայց ոչ այնքան, որքան 2008-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

– Պարոն Գրիգորյան, մինչ բոլորի ուշադրության կենտրոնում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ օրեր առաջ հայտարարած հացադուլն է,  կարծես մեկ այլ գործընթաց է սկսվել. քաղաքական ուժերը պատրաստվում են մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին:  Հայտնի է, որ բացի իշխող կուսակցությունից՝ այս ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու է նաև ԲՀԿ-ն:  Ըստ Ձեզ՝ Երևանի ավագանու ընտրություններին  ինչի՞ կարող է հավակնել ԲՀԿ-ն՝ նախագահական ընտրություններից հետո:

– Այս ընտրությունների ժամանակ գլխավորը կլինեն երեք ուժեր՝ Հանրապետական, «Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները: Այստեղ է, որ «Ժառանգություն»-ն  ու «Բարգավաճ Հայաստան»-ը պետք է կարողանան այս ընտրությունների կարևորությունը բացատրեն իրենց կողմնակիցներին: 

Պետք է հասկանանք, որ  շատ բան փոխվեց նախագահական ընտրություններից հետո, քանի որ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը չմասնակցեցին նախագահական ընտրություններին: Լուրջ  փոփոխություն է տեղի ունեցել ոչ միայն կուսակցությունների մակարդակով, այլ նաև հասարակության մեջ՝ հասարակությունը հակված է ձայն տալ այն մարդկանց, ովքեր  ակտիվորեն պայքարում են: Դժվար է ասել՝ ռեսուրս ունեցող «Բարգավաճ»-ն այսօր ունի՞ այդ առավելությունը, ինչը նախկինում  ուներ՝ այլ կուսակցությունների համեմատ: Նոր իրավիճակ է, կասկած չունեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայների մի մասը  ՀԱԿ-ի, Դաշնակցության ու ԲՀԿ-ի կողմնակիցների ձայներն էին: Թե այժմ ինչպես կվերաբաշխվեն ձայները՝ ժամանակը ցույց կտա, նայած, թե ով ավելի ակտիվ կաշխատի: Այս ընտրությունները չեն լինի ընտրություն Երևանի համար, դրանք  կլինեն  նախագահական ընտրությունների շարունակությունը: 

– Հայտնի է, որ Երևանի ավագանու ընտրությունների ԲՀԿ ցուցակը գլխավորելու է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Վարդան Օսկանյանը:  Հայտնի է նաև այն, որ ԲՀԿ-ն հաղթանակի դեպքում քննարկելու է, թե ով է լինելու քաղաքապետը:  Ձեր կարծիքով՝ ի՞նչ քաղաքական հաշվարկ են կատարել  Վարդան Օսկանյանին ցուցակի առաջին համարում ներկայացնելիս, եթե ԲՀԿ հաղթանակի դեպքում նա չի լինելու քաղաքապետը:

– Բարդ է ասել, քանի որ դա կուսակցության ներկայացուցիչների որոշումն է: Յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում՝ ով է քաղաքական տեսանկյունից ավելի հարմար  թեկնածու: Միգուցե նման որոշում կայացնելիս  աշխատել է  այն փաստը, որ նա արտգործնախարար է եղել երկար ժամանակ կամ ազդեցիկ քաղաքական գործիչ է: 

– «Ժառանգություն» կուսակցությունը  ևս հակված է  մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին: Րաֆֆի Հովհաննիսյանը  հացադուլի մեջ է, շարժում է առաջնորդում,  եթե չընդգրկվի ցուցակում,  դա «Ժառանգություն» կուսակցությանն ինչի՞ կարող է  հանգեցնել:

– Ես  նույնիսկ չեմ ուզում քննարկել այդ տարբերակը:  Ինքը չի կարող չգլխավորել այդ ցուցակը, ինքն իր պատգամավորական   մանդատը հանձնել է, և  ճանապարհը բաց է՝ գլխավորելու այդ ցուցակը: Ժողովուրդը չի հասկանա, եթե ինքը չգլխավորի այդ ցուցակը: Այդ դեպքում «Ժառանգություն»-ը ձայներ չի հավաքի:

– Պարոն Գրիգորյան, երեկ ՌԴ-ում հանդիպում տեղի ունեցավ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Ավելի վաղ ասում էիք, որ Սերժ Սարգսյանին կփորձեն ճնշել ՌԴ-ում:  Հայաստանում հետընտրական զարգացումները, Րաֆֆի Հովհաննիսյանի  քայլերը մեղմացրի՞ն  այդ ճնշումները:

– Ես կարծում եմ, որ ՌԴ-ի գլխավոր  նպատակն այն չէ, որ Հայաստանում, պրոռուսական գործիչ ունենա  նախագահի  պաշտոնում: Ուկրաինայում Յանուկովիչի օրինակը ՌԴ-ին ցույց տվեց, որ  ՌԴ-ն մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի պրոռուսական քաղաքական  դեմքը դառնա նախագահ, սակայն պարզվեց, որ քաղաքական այդ դեմքը պայքարում է իր՝ Ուկրաինայի շահերից ելնելով: ՌԴ-ին պետք է, որ իշխանությունների լեգիտիմությունը թույլ լինի, որ անպայման ընտրություններից հետո վեճեր, զարգացումներ լինեն, քանի որ հենց նման երկրների  նախագահներին է ավելի հեշտ ճնշել: Պրոռուսական նախագահն իրենց համար քիչ է, Ռուսաստանն ուզում է, որ մեր երկրներում հետընտրական  բարդ գործընթացներ սկսվեն, որ պարզ չլինի՝ ինչպիսին էին ընտրությունները և այլն:

Միշտ էլ մտավախություն կա, որ ՌԴ-ն, օգտվելով նրանից, որ մենք կայացած պետություններ չենք, օգտագործելով նախագահի թույլ լինելը՝  կփորձի ճնշել: Սկզբունքային չէ, թե ինչպես անցան ընտրությունները, կարևոր է, որ պրոցեսը բարդ անցնի, մութ գործարքների միջոցով, որը հասարակության մեջ շատ ու շատ հարցեր կառաջացնի: Այդպես ավելի հեշտ կլինի ճնշել հետխորհրդային  երկրների նախագահներին:

– Այսինքն՝ այսօր Սերժ Սարգսյանը ՌԴ-ի համար խոցելի՞ նախագահ է:

– Ես չէի ասի, որ  խոցելի է նույն մակարդակով, որքան խոցելի էր 2008թ.: Այսօր Հայաստանում բախումներ չկան, բայց խոցելիության ինչ-որ տարր ակնհայտորեն կա: Ընդդիմադիր գլխավոր թեկնածուն, մյուս քաղաքական դերակատարների առաջնորդները չշնորհավորեցին նրան, քաղաքական դաշտում կան լուրջ դիտողություններ ընտրությունների վերաբերյալ. այս ամենը Սերժ Սարգսյանին ավելի խոցելի է դարձնում: 

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում