Econet.ru-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի ղեկավարությունն ակտիվորեն դիտարկում է արդեն 2021 թվականին շինարարական նոր չափորոշիչների ներդրման հնարավորությունը, որոնց համաձայն՝ մասնավոր շինությունները կկառուցվեն այնպիսի տեխնոլոգիայով, որոնք նախատեսում են շահագործման ողջ ընթացքում էներգասպառման դրական հաշվեկշիռ։
Բացի այդ, նոր նորմերն ընդունվելու դեպքում շինությունում կլինեն այնպիսի սարքավորումներ, որոնք կբացառեն մթնոլորտ վնասակար արտանետումները, իսկ շինարարության ժամանակ կօգտագործվեն միայն այնպիսի նյութեր, որոնք շինության ապամոնտաժման ժամանակ կուղարկվեն վերամշակման։
ԵՄ-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ այդպիսի հայեցակարգը ստացել է Triple Zero անվանումը, որի հիմքում ընկած կլինեն «ակտիվ» շինությունների նախագծերը, որոնք արդեն իսկ ապացուցել են շահագործման ընթացքում իրենց ունակությունը։ Ներկա դրությամբ Եվրոպայում նման օբյեկտների թիվը հասել է 23-ի։










































