Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Տրայան Հրիսթեան արդյունավետ է համարում Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը և արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հուլիսի 27-ին ընդունել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Արսեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Տրայան Հրիսթեային և նրա ղեկավարած թիմին արդյունավետ և փոխադարձ վստահության վրա հիմնված աշխատանքի համար և նշել, որ դեսպանը մշտապես բաց է եղել համագործակցության համար և միշտ ըմբռնումով է մոտեցել բոլոր աշխատանքներին: «Շատ հաջողություններ մենք արձանագրել ենք ձեր շնորհիվ: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից ոլորտի զարգացմանը նպաստող յուրաքանչյուր նախաձեռնություն և ամեն ինչ անելու ենք դրանք կյանքի կոչելու համար»,- ասել է արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը՝ հավելելով, որ նախարարության և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տեսակետները մեծամասամբ համընկնում են, որի արդյունքը արդյունավետ ու առողջ փոխգործակցությունն է:

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարությանը փոխշահավետ համագործակցության համար և ընդգծել, որ այն եղել է բացառիկ իր ծավալով և շատ արդյունավետ: Նրա խոսքով՝ ԵՄ-ն մշտապես պատրաստ է աջակցություն ցուցաբերելու Հայաստանում արդարադատության ոլորտի կատարելագործման և դրա նկատմամբ հանրության վստահության բարձրացման ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ իրեն փոխարինող պաշտոնյայի հետ արդյունավետ համագործակցության բարի ավանդույթը կշարունակվÕ «: Նա բարձր է գնահատել Արդարադատության նախարարության օրենսդրական նախաձեռնությունները և կարևորել քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների իրականացման և որոշումների կայացման ոլորտում: «Այն, ինչ արվել և արվում է, պետք է ճիշտ ու բաց ներկայացնել հանրությանը, պետք է ապահովել արդյունավետ հաղորդակցություն, որը կբարձրացնի բարեփոխումների նկատմամբ հանրության վստահությունը»,- ասել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը նույնպես կարևորել է որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության դերը և ընդգծել, որ այն նպաստում է ավելի որակյալ և հանրության պահանջմունքները բավարարող օրենքներ ու ծրագրեր ունենալուն: «Հայաստանում արդեն ձևավորվել է ավանդույթ. պետական մարմիններն իրենց գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորում են բոլոր ձեռնարկներում հասարակության ներգրավվածության ապահովմամբ»,- նշել է նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը: Արսեն Մկ րտչյանը կրկին շնորհակալություն է հայտնել Տրայան Հրիսթեային և իր ղեկավարած կառույցին կատարած աշխատանքների համար՝ հույս հայտնելով, որ առկա դրական ավանդույթը շարունակություն կունենա, և ՀՀ-ԵՄ հարաբերություններն էլ ավելի կխորանան ու կզարգանան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում